Նոյեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ Երևանի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ.-ն, և քաղաքացիները։ Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Բռնկված կրակի պատճառը պարզվում է։