«Վերջին շրջանում բանակցությունները հիմնականում երկկողմ ֆորմատով են տեղի ունենում: Միջնորդների դերակատարումը կարևոր է, բայց երկկողմ ֆորմատը չի կարելի ստորադասել, և վերջին շրջանում արված հայտարարությունները դրական են: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հնարավոր է հասնել հանգուցալուծման»:
Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ COP 29-ից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունները կշարունակվեն։
Մինասյանի կարծիքով՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը միգուցե վնաս է այլ՝ երրորդ կողմերի շահերին. «Հարաբերությունների կարգավորումը կարող է բերել նրան, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի վրա որևիցե լծակ չունենա ՌԴ-ն։ Մենք որպես տարածաշրջանի երկրներ բավականին հասուն ենք, որպեսզի խնդիրները ինքներս լուծենք»։
Պատգամավորը նշեց, որ ռուս գործընկերները պետք է հաշվի առնեն, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է իր որոշումները կայացնում, թե ինչպես հարաբերվել այլ պետությունների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում