Եթե ինչ-որ պատգամավոր զանգում ու բան է խնդրում գործադիրին, իր դիրքն ու ընկալումն է կորցնում․ Խաչատուր Սուքիասյան

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է անզիջում լինի։ Հասարակությունը խնդիրներ է տեսնում տեղական ինքնակառավարման, առողջապահության, կրթության ոլորտներում, կաշառքի դեպքեր լինում են, բայց կոռուպցիան մինիմումի է հասցված, հիմա պետական բյուջեից գումարներ չեն վերցնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Անդրադառնալով քննչական կոմիտեի նախագահի հայտարարությանը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու հարցով իրեն դիմելու համար, Սուքիասյանը նշեց, որ ցանկացած պատգամավոր, եթե գործադիրից անօրինական բան է պահանջում՝ իր ազդեցությունը, կարևորությունը նվազեցնում է․ «Ես նման դեպքեր չգիտեմ, ողջունում եմ, որ այդ դեպքերը բացահայտվեն և իրավական գնահատական տրվի»։

Անդրադառնալով ՔՊ-ում առկա տարաձայնություններին՝ Սուքիասյանը նշեց, որ թիմում 71 մարդ կա, տարբեր տեսակետներ կարող են ունենալ, ողջունելի է, որ յուրաքանչյուրն իր տեսակետը արտահայտում է։ Թիմում պառակտում չի նկատել, բաց են քննարկումներ անելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ