Երկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է իր պաշտոնը։
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։
Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է «Ոսկե Դուբլի» հեղինակ։
Նշենք, որ Գոհար Վարդանյանը ակումբին միացել է 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ։
«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնել Գոհար Վարդանյանին աշխատանքի և ժամանակի համար, որը նա տվել է ակումբին և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Ուրարտու» ՖԱ-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Շախբագյանը։
Մասնագետը ակումբի համակարգում աշխատում է 2015 թվականից։ Մինչև նշանակումը Դավիթ Շախբագյանը համարվում էր «Ուրարտուի» առաջին թիմի պետը։