Եթե բռնաճնշող լինեինք, այդ 3 հոգուն կասեինք՝ մեր ասած թեկնածուին ընտրեք. Ալեքսանյան (տեսանյութ)

«2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ սիրելի գյումրեցիներ դուք ձեր քվեն տվեցիք մասնակցելով ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրած ուժը չէր հավաքել մեծամասնություն և մենք հարգելով ձեր տված քվեն այդ ուժի ներկայացուցչին մեր ավագանու ձայներով ընտրեցինք որպես համայքնապետ՝ ստորագրելով կոալիցիոն հուշագիր: Աշխատանքի մեծ ու երկար փուլեր անցնելով տարաձայնություններ սկսվեցին և կոալիցիոն հուշագիրը խզվեց մեր կողմից: ՔՊ-ն Գյումրու ավագանիում սկսեց աշխատել, որպես ընդդիմադիր խմբակցություն»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ու երբ, որ խոսում են բռնաճնշումների ու իշխանազավթումների մասին սիրելի գյումրեցիներ ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք բռնաճնշող ու իշխանազավթող լինեինք, այդ ավագանիներին ինչի՞ էինք ասում մանդատները դրեք, փոխարենը՝ 3 հոգու կասեինք մեր ասած թեկնածուին ընտրեք»,- հավելեց պատագամավոր, եզրափակելով՝. «Սիրելի Գյումրեցիներ ես վստահ եմ, որ դուք թե մեր վերաբերմունքը, թե նախորդ իշխանությունների վերաբերմունքը շատ լավ տեսնում եք, ուղղակի քայլելով Գյումրիում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ