ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
Ազգային Ժողովում ընդդիմությունը սովորության համաձայն զբաղված է հայտնի կենդանուն սիրելով։
Առաջարկում են հայտարարություն ընդունել, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։ Նույնիսկ 10,20,50 … 60 և ավել նմանատիպ հայտարարություն ընդունելու դեպքում՝ գործնականում դա որևէ բան չի փոխի։ Ադրբեջանում չեն պատրաստվում ազատ արձակել ռազմագերիներին զուտ այն պատճառով, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություններ է ընդունում։
Եվ օրինաչափ է, որ քաղաքական մեծամասնությունը չի կիսում հայտնի կենդանուն սիրելու ընդդիմության նախասիրությունը, քանզի ռազմագերիների ազատ արձակումն ու Հայաստան վերադարձը պայմանավորված է ոչ թե հայտարարություններով, այլ գործնական քայլերով։