Ավստրալական Ջիլոնգ քաղաքում՝ Մելբուրնից հարավ, հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ տեսնելու և հոտոտելու արտասովոր բույսւ՝ «դիակի ծաղիկ»-ը, որը ծաղկում է տասնամյակը մեկ անգամ, գրում է CNN-ը։
Սա Amorphophallus Titanum-ն է, և այն կոչվում է «դիակի ծաղիկ» նեխած հոտի պատճառով, որը արձակում է ծաղկման ժամանակ՝ փոշոտողներին (բզեզներ և ճանճեր) գրավելու համար:
Այս բույսի ծաղկումն անկանխատեսելի է՝ երբեմն միայն 10 տարին մեկ անգամ, բայց երբեմն կարող է տևել մինչև 17 տարի։ Այն ծաղկում է ընդամենը 24-48 ժամ, ուստի իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ շատերը ցանկանում են տեսնել այս հազվագյուտ երևույթը, չնայած գարշելի հոտին:
Ամորֆոֆալուսը հայտնվել է Ջիլոնգ բուսաբանական այգում 2021 թվականին։ Այն սկսել է ծաղկել երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին։ Առաջին օրը մոտ 5000 մարդ է եկել այն տեսնելու։
Այցելուներն ասում են, որ հոտը նման է սատկած մկան կամ գարշահոտ լճակի հոտին: Բուսաբանական այգին երկարացրել է իր աշխատանքային ժամերը երկուշաբթի և երեքշաբթի օրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ վայելեն տեսարանը: Որոշ այցելուներ մի քանի անգամ վերադարձել են՝ դիտարկելու բույսը ծաղկման տարբեր փուլերում: