Euronews-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Երևանի ճարտարապետությանը, թանգարաններին և երաժշտությանը, գինու ավանդույթներին, ինչպես նաև տեսարժան վայրերին, որոնք կարելի է տեսնել Հայաստանում մեկ օրում:
«Երևան ժամանելուն պես ձեզ կդիմավորեն նորաձև խոհանոցը և հարուստ մշակույթը՝ քաղաքի պատմական ճարտարապետության քարե վեհության ֆոնին: Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները՝ Լեռնային վանքերից մինչև նախապատմական գինեգործական գյուղեր»,- նշվում է հոդվածում: