Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ-ից։
Նշենք՝ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալն էր:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։