2 անչափահաս երեխաների մայրը օգնություն է խնդրում

2 անչափահաս երեխաների մայրը` Լեյլի Գրիգորյանը օգնություն է խնդրում .

«Բարև ձեզ, ես ձեզ դիմում եմ մի խնդրանքով, հույս ունենալով, որ կարող եք օգնել մեր ընտանիքին, որն այնքան ունի դրա կարիքը: Ես ունեմ 2 անչափահաս երեխաներ 4 և 7 տարեկան, այս պահին չունեմ աշխատանք և իմ խնամքին է գտնվում առաջին կարգի հաշմանդամ ամուսինս,ով գամված է անկողնում և չի կարողանում քայլել:

Արդեն մեկ տարի է նույնիսկ տարրական պայմաններից չի կարողանում ինքնուրույն օգտվել: Նա տառապում է Ռևմատոիդ Պոլիարթտրիթ հիվանդությամբ, որը սահմանափակում է անձի տեղաշարժը: Երեխաներիս համար շատ ծանր շրջան է: Չեն համակերպվում հոր պառկած վիճակի հետ: Մեզ հետ է ապրում նաև շաքարային դիաբետով հիվանդ սկեսուրս, ում նույնիսկ կենսաթոշակ չեն նշանակել 10 տարվա աշխատանքային ստաժ չունենալու պատճառով: 5 հոգով բնակվում ենք 1 սենյականոց անմխիթար վիճակում գտնվող բնակարանում, տարրական պայմաններից զուրկ: Տան գորշ վիճակին գումարվել է նաև ամուսնուս չարաբաստիկ հիվանդությունը, որը խլել է մեր ընտանիքի անդորրը: Ես կատարում տարբեր բնույթի գյուղատնտեսական աշխատանքներ օրավարձով, որպեսզի հոգամ գոնե առօրյա հացի խնդիրը:

Սակայն ամուսնուս առողջականի վատթարացման պատճառով հիմա չեմ կարող աշխատել, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Չունեմ եկամտի այլ աղբյուր բացի երեխաներին տրվելիք ամսական նպաստից և ամուսնուս հիվանդության թոշակից: Որոնց մի մասն էլ ցավազրկող դեղահաբերի եմ տալիս: Տան ամբողջ հոգսն ինձ վրա է, չգիտեմ ում դիմեմ ինձ օգնելու համար, ուր էլ որ դիմել եմ արձագանք չեմ ստացել: Մոտ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է անհրաժեշտ ամուսնուս 1 ոտքի վիրահատության համար:

Պետք է ծնկահոդի էնդոպռոտեզավորում կատարվի, որ կրկին կարողանա քայլել, որն այնքան երազում է: Երեխաներիս համար էլ դա երազանք դարձել: Չէ որ իրենց հայրիկից է կախված նրանց վաղվա ապագան: Եթե ձեզ հետաքրքրեց մեր ընտանիքի պատմությունը կարող եք այցելել մեր բնակարան և անզեն աչքով տեսնել այս ամենը: Հավատացեք փոքր ինչ օգնությունն էլ մեզ համար շատ կարևոր է: Մեծ հույսով սպասում եմ Ձեր արձագանքին: Նախօրոք շատ շնորհակալություն:

Մեր հասցեն է. քաղաք Մարալիկ , 1 թաղամաս, 1 շենք, բնակարան 35: Լավագույն ակնկալիքով` Լեյլի Գրիգորյան

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ՝ քարտի հաշվի համալրում՝ Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ հաշվեհամարներ՝ 6776780000428298 Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ 9051340400082102 ՎՏԲ բանկ 5362340003737914 ԻԴՐԱՄ ID 166589991 ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ նաև ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ՝
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220361879251000 ( AMD RUB USD EUR ) 
Արքա քարդ 220361874732000 AMD ՎՏԲ բանկ 16003008733400 AMD
ՎՏԲ բանկ 16003008733401 USD ՎՏԲ բանկ 16003008733402 EUR ՎՏԲ բանկ 16003008733403 RUB
Հեռախոս. 098 281 707, 077 010 678 Խնդրում եմ տարածել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ