Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի COP29 գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (Cop29), որը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Այս մասին հայտնել են երկրի կառավարությունից:

Նշենք՝ համաժողովը հյուրընկալելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բաքու այցի շրջանակներում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա Cop29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև կմասնակցի կլոր սեղանների ձևաչափով անցկացվող պանելային քննարկումներին»,- ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ