Կրակոցներ Երևանում.հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ

Նոյեմբերի 9-ին կրակոց է հնչել Երևանում։

Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է Shamhyan.com-ը, հիվանդանոց են մկնել մեծ թվով իրավապահներ:

Մինչ ոստիկանների ժամանելը, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։

Դեպքի մասին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ