Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը. Դանիելյանը շնորհավորել է ՏԻՄ օրվա առթիվ

«Որպես ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրը»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ շարունակելով.

«Այս օրը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է տեղական ինքնակառավորումը պետության համակարգային զարգացման և պետական համակարգի կայունության տեսանկյունից: Հարկ եմ համարում ընդգծել, որ քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքը կառավարող ուժի սկզբունքային մոտեցումն է, անկախ քաղաքական հայացքների տարբերություններից:

Ասվածի ապացույցն է վերջին տարիների համայնքներում իրականցված տեսանելի և արդյունավետ սուբվենցիոն, ներդրումային և մասնավոր-պետություն համագործակցությամբ իրականոցվող ծրագրերը:

Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը, հետևաբար քաղաքացիներին կոչ եմ անում լինել ավելի ակտիվ համայնքային կառավարման հարցերում, քանի որ յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է:խանատու գործում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ