Նիգերիայի ռազմաօդային ուժերը գործողություն են իրականացրել երկրի հյուսիս-արևելքում՝ մեկ օրում ոչնչացնելով արմատական խմբավորումների ավելի քան 70 գրոհայինի։ Այս մասին Աբուջայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Նիգերիայի պաշտպանության նախարարության ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն, գեներալ-մայոր Էդվարդ Բուբան։
«Հարվածները հասցվել են ահաբեկիչների դիրքերին Բորնո նահանգի Կվալարամ և Արաինա Սիկի կղզիներում։ Նիգերիայի զինված ուժերի՝ գրոհայիններին ոչնչացնելու ջանքերն արդյունք են տալիս»,-ասել է Բուբան։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ վերջերս ծայրահեղական խմբավորումները կադրերի սուր պակաս են զգում և փորձում են նոր անդամներ հավաքագրել՝ ակտիվացնելով իրենց քարոզչական աշխատանքը սոցիալական ցանցերում։