Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին:

Մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա փոխգործակցության խորացման հեռանկարներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ