Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Ինչպես հայտնել է Newsgeorgia-ն, բողոքի ակցիան կազմակերպել են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։
Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։
Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։