Նոյեմբերի 25-ին բախում է տեղի ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի միջև: Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Ռուսաստանը Կերչի նեղուցում կրակ է բացել ուկրաինական նավերի վրա:
Ըստ ուկրաինական կողմի՝ Բերդյանսկ և Նիկոպոլ հրետանային մոտորանավերը խփվել են և դադարեցրել ընթացքը, իսկ քարշակող Յանի Կապուն նույնպես կանգնեցվել է: Նշվում է, որ ռուս հատուկ ջոկատայինները գրավել են նավերը, ուկրաինացի երկու նավաստիներ վիրավոր են:
Նոյեմբերի 25-ի առավոտյան Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ ուկրաիանական երեք նավեր անօրինական մտել են Ռուսաստանի տարածքային ջրեր: