Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Հայ սամբիստը մրցաշարի ընթացքում հաղթել է Տաջիկստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակչում պարտվել է ռուսաստանցի Դմիտրի Ելիսեևին: