Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում գտնվող երկաթուղային կայարանում պայթյուն է տեղի ունեցել:
Համացանցում են հայտնվել պայթյունի առաջին պահերի կադրերը:
Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին և վարչապետ Շահբազ Շարիֆին ահաբեկչության կապակցությամբ և ընդգծել, որ Մոսկվան համագործակցելու է Իսլամաբադի հետ ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում։