Ուկրաինայում ռազմական հակամարտության պարզ լուծում չի կարող լինել:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ կլինի լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կարգավորման առաջարկները։
Դիվանագետը վստահեցրել է, որ Մոսկվան զգույշ, պատասխանատվությամբ և ուշադրությամբ է մոտենում ցանկացած գաղափարի։ Խոսելով ԱՄՆ նախաձեռնությունների մասին՝ Ռյաբկովը նշել է, որ գնահատականներ կտրվեն ապագա վարչակազմի կոնկրետ գործերի վերաբերյալ:
«Իսկ «գերարագ կարգավորման» մասին Թրամփի որոշ խոստումներ ոչ այլ ինչ են, քան հռետորաբանություն՝ նախընտրական շրջանում իր վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու միջոց: եթե Արևմուտքի առաջարկներն ուղղված լինեն հակամարտության կարգավորմանը, այլ ոչ թե Կիևին աջակցելուն և Ռուսաստանի ռազմավարական պարտությունը նախապատրաստելուն, ապա Մոսկվան պատրաստ կլինի քննարկել այդ առաջարկները և պատասխան մշակել»,- ասել է Ռյաբկովը։