Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Կարծես թե Արցախի «վերջին լեգիտիմ նախագահի» խանութի տեղն էլ իմացանք….
Իսկ իրականում արցախցիների տարբեր խմբավորումներ իրար վրա ռեկետ են անում։
ՀՀ իշխանությունները պարտավոր են երկիրը մաքրել այս ամենից։ Մենք սա 20 տարի տեսել ենք արդեն…
Շուշվա Վաչոյի տղա Արշակն իր ընկերների հետ ներխուժել է ՌԵԶՈՆ խանութ և Շահրամանյանից գումար հափշտակել․ բացառիկ մանրամասներ
2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։
Այս մասին ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՔԿ-ն։
Araratnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած դեպքից։
Խոսքը գնում է Շիրակի փողոցում գտնվող ՌԵԶՈՆ խանութի մասին, որի սեփականատերը Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Շահրամանյանի եղբայրն է։
Արցախցի մի խումբ երիտասարդներ <<Շուշվա Վաչոյի>> տղա Արշակի գլխավորությամբ ներխուժել են իրենց <<զեմլյակի>> խանութ սրահ, որից հետո նրան ասել են, որ կամ Շահրամանյանը իրենց պետք է ամեն ամիս <<մուծվի>> որ իրեն բան չասեն, կամ չեն թողնի որ աշխատի։
Շահրամանյանը մերժել է <<մուծվելու>> տարբերակը․ որից հետո ենթարկվել է ծեծի և նրա չհրկիզվող պահարանից գողացել են 2.5 միլիոն դրամ։