ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ավտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:

Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային ավտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:

Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Լանդսբերգիսին հետագա գործունեությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ