Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման են ենթարկվել
Հարձակվողները, որոնց մի մասն ունեցել է պաղեստինյան դրոշներ և վանկարկել է պրոպաղեստինյան կոչեր, նաև փորձել են ներխուժել այն հյուրանոցները, որտեղ կանգ են առել Իսրայելից ժամանած երկրպագուները:
Ամստերդամի տարբեր հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ տուժել է առնվազն 10 իսրայելցի, երկուսը համարվում են անհետ կորած։ Անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 57 մարդու:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել Նիդերլանդներ՝ երկրպագուներին և տուժածներին տեղափոխելու համար։