«Լավրովի հայտարարությունը միջամտության կոպիտ փորձ է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին, և դա դրական չի անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ ՀՀ-ն բազմիցս նշել է, որ մեզ համար կարևոր է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու հարցում պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել։
Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությանը ձեռնտու է Հրվ. Կովկասում խաղաղությունը, քանի որ դա նաև տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծում. «Խոսքը վերաբերում է Արևմուտք-Արևելք ու Հյուսիս-Հարավ կապուղիներին, ու այդ առումով Հայաստանին էլ, Թուրքիային էլ ձեռնտու է շուտափույթ խաղաղությունը, որի մասին նշում են նաև Թուրքիայից»։
Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ակտիվ է ընթանում, բայց Թուրքիայի քաղաքականության մեջ տեղավորվում է այն, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։
Մանրամասն՝ տեսանյութում