ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:

Արմեն Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը: Քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ