Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական շտաբի ղեկավար Սյուզան Ուայլսին կնշանակի Միացյալ Նահանգների աշխատակազմի ղեկավար։
«Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սյուզան Ուայլսը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր պաշտոնը հանձնելով այն քաղաքական գործչին, ով օգնել է հանրապետականին հաղթել ընտրություններում», հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ այս նշանակումն առաջինն էր սպասվող կադրային նշանակումներից ԱՄՆ նոր նախագահի վարչակազմում։
«Ես կասկած չունեմ, որ նա կանի այնպես, որ երկիրը հպարտանա իրենով»,- ասել է Թրամփը Ուայլսի մասին։