Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը Կենսաբազմազանության կողմերի համաժողովը 2026 թվականին հյուրընկալելու որոշումը։ Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է քվեարկությամբ COP-16-ի ժամանակ։

Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր պահը որոշիչ է լինելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ