ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հակամարտությունից այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնի։ Այս մասին վստահություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Կոսուտ ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմը սուր խնդիր է, ռազմաճակատում Ուկրաինան կրում է ռազմական պարտություն, ամերիկացիները պատրաստվում են դուրս գալ այս պատերազմից», — ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, ով բազմիցս հանդիպել է Թրամփին ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում:
Միաժամանակ, Օրբանը նշել է, որ ԱՄՆ-ի դուրս գալն ուկրաինական հակամարտությունից «բարդ խնդիր» է լինելու։
«Երկու տարի շարունակ համոզում էին աշխարհին, որ պատերազմն ու պատժամիջոցները լավ են, իսկ խաղաղության կողմնակիցները՝ հիմար, հեշտ չի լինի հանկարծակի փոխել ուղղությունը», — ընդգծել է վարչապետը։