Վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի անունից կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսին:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հաղորդավարը Պուտինին հարցրել է, թե արդյոք Ադրբեջանի նախագահը նրան հրավիրե՞լ է մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին։
«Կանչել է: Բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ Ալիևի հետ մենք պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված լինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը»,- ասել է Պուտինը։