Զարուհի Բաբայանի ինստագրամյան էջում լուսանկարներ են հայտնվել՝ «Անակնկա՜լ» մակագրությամբ, որոնցում սիրված երգչուհին ծննդատանն է՝ երեխան գրկին: Երգչուհու երկրպագուները զարմացել են՝ կարծելով, թե նա երրորդ երեխային է ունեցել, եւ սկսվել է շնորհավորանքների տեղատարափը:
Կարճ ժամանակ անց Բաբայանը պարզաբանել է, որ իր մասնակցությամբ կադրերը «Մարատի Հայաստանը» նոր նախագծից է:
«Հետաքրքիր իրադարձություն և նոր փորձ իմ կյանքում։
Շուտով ձեր էկրաններին կհայտնվի մի հեռուստասերիալ, որտեղ ես կունենամ իմ մասնակցությունը՝ այսինքն դերը։
Մայր, ով մեծացնում է շատ հայրենասեր, բարի, կիրթ և գրագետ տղա, ում արկածները սկսվում են Երևանից»,- նշել է երգչուհին: