Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: