«Հույս ունենք՝ Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ». Էրդողան

Հարավային Կովկաս է գալու խաղաղության և կայունության դարաշրջանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովում ելույթ ունենալիս:

«Հույս ունենք՝ հարազատ Ադրբեջանը կամրապնդի պատմական հաջողությունը,- ասել է Էրդողանը։- Ակնկալում ենք, որ Ադրբեջանը շուտով կամրապնդի իր պատմական հաջողությունը բանակցությունների սեղանի շուրջ՝ ստորագրելով խաղաղության պայմանագիր (Հայաստանի հետ)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ