Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո դադարեցնի պատերազմները, նրան պետք է առաջադրել Նոբելյան մրցանակի:
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հիշեցնելով Թրամփի ավելի վաղ արած հայտարարությունը։
«Եթե նա դա անի, մենք խնդրագիր կուղարկենք Նոբելյան մրցանակի համար, նրան կպարգևատրեն բարի գործի համար»,- ասել է Լուկաշենկոն:
Ֆլորիդայում ընտրողների առջև ելույթի ժամանակ Թրամփը, իրեն նոր նախագահ հռչակելով, ասել էր, որ պատրաստվում է վերջ տալ բոլոր պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։
«Իմ պաշտոնավարման ընթացքում այլևս պատերազմներ չեն լինի: Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմը: Իմ պաշտոնավարման 4 տարվա ընթացքում պատերազմ չի եղել: Գումարած՝ մենք հաղթեցինք ԴԱԻՇ-ին»,- ասել էր նա: