ՎԻՇԱՊՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱԶԱՆՔԸ (նորօրյա հեքիաթի 2-րդ մաս)

Հնամենի երկիր Նաիրին նորից տնքաց: Բաց ձեռքերով, երգով ու պարով փոքր վիշապին թագավորի գահից հեռացնելուց հետո իր հաղթանակը տոնած ժողովուրդը հազիվ մի պահ շունչ էր քաշել, երբ փոքր վիշապն իր հանցակից ջահել վիշապիկներին` մանավանդ երկուսին, ծածուկ հրամայեց վարկաբեկող ելույթներ տարածել նոր ընտրված թագավորի դեմ:

Մեծ վիշապը, որ որոշ ժամանակ հաճույքի էր տրվել հեռավոր երկրներում, ուր ժամանակին երկիր Նաիրիից թալանած փողերով ադամանդի հանքեր էր գնել, զբաղվում էր վագրաորսով, ինքնագոհ ժպիտով լուսանկարվում էր որսած վագրերին նստած, ներքուստ ինչ-որ վտանգ զգաց;

Դատապարտեց իր հովանավորյալ կրտսեր վիշապի թուլակամությունը, որ իշխանությունը որպես չամադան հանձնել է ուրիշի, և շտապեց իր թալանած դոլարներով կաշառել թուլակամ լրագրողների, որ իրեն գովաբանող նյութերով լցնեն մեդիա դաշտը:

Վտանգի ինչ հոտառություն ուներ մեծ վիշապը, երբ զգաց, թե ուր որ է բացվելու է իր մութ անցյալը, որ մարդասպանի իր կերպարը չի լինի ծածկել, կանաչով կուրացրեց փաստաբանների ու դատավորների, մթագնեց հայ կոչվելու նրանց զգացողությունը, որ ընդունակ չլինեն ցավելու մարտիմեկյան սպանդի այն զոհերի համար:

Եվ այդ կամազուրկների վրա այնքան թունդ էր այդ կանաչ գույնի ներգործությունը, որ վերջիններս մոռացան, թե իրենք հայ են:

Այդ ընթացքում փոքր վիշապը խարդավանքների գնաց` նախ այցելեց Աղվանք, ապա և Աղվանաց երկրից նախկին համախոհներին ժողովեց Նաիրի երկրում ու դավադիր ժողովներ գումարեց` երազանքով, թե Վիշապների ժամանակները շուտով վերադառնալու են:

Հիմա դեռ անհանգիստ է հնամենի երկիր Նաիրին, որի դեմ դավադիր ուժեր են համախմբվում հենց ներսից, ինչպես մի գերան, որի կեղևի տակ բուն դրած ճիճուները չեն երևում, բայց փթեցնում են առողջ գերանը:

Հնամենի երկիր Նաիրիում ժողովուրդը դրանց` այդ ճիճուներին, անվանում է տականքներ, որոնք ազգանվան միայն «յան» վերջածանցով են հայ կոչվում:

Այս անպատվությունը կուլ են տալիս դրանք, որովհետև աչքերն արդեն շատ են շաղվել մեծ ու փոքր վիշապներից իրենց շպրտած դոլարների կանաչ գույնից, իսկ հոգիներում խավար է:

Եվ դրանց հոգիներում որքան խտանում է խավարը, այնքան վառ լուսավորություն է ստանում երկիր Նաիրիի երկինքը…

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Նորօրյա հեքիաթի 1-ին մասը՝ Քառասուն գլխանի վիշապի մասին կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ