Ռուսաստանում ձերբակալել են մոր սպանության մեջ կասկածվող դեռահասին:
Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Ռուսաստանի գլխավոր քննչական վարչությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կրասնայա Ստորոժկա գյուղում գտնվող առանձնատանը։ Անչափահասը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը: Արդյունքում կինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
«Դեռահասն ինքը սպանության մասին հայտնել է իրավապահ մարմիններին, որից հետո նրան բերման են ենթարկել»,- ասվում է հրապարակման մեջ։
Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։