Որ հայ ծանրորդները կմասնակցեն առաջիկայում սպասվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 5-15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքում ներկայացվել են առաջնության մասնակից երկրների նախնական հայտերը։

Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները մրցաշարին կմասնակցեն հետևյալ կազմերով.

Տղամարդիկ

• Գառնիկ Չոլակյան (61 կգ)
• Գոռ Սահակյան (67 կգ)
• Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
• Մնացական Աբրահամյան (89 կգ)
• Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
• Հակոբ Մկրտչյան (96 կգ)
• Դավիթ Հովհաննիսյան (96 կգ)
• Արա Աղանյան (102 կգ)
• Գարիկ Կարապետյան (109 կգ)
• Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)
• Վարազդատ Լալայան (+109 կգ)

Կանայք

• Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)
• Իզաբելա Յայլյան (55 կգ)
• Աննա Ամրոյան (76 կգ)
• Տաթև Հակոբյան (81 կգ)
• Էմմա Պողոսյան (81 կգ)
• Լիանա Գյուրջյան (87 կգ)

Տղամարդկանց հավաքականում Սուրեն Գրիգորյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) լինելու են պահեստային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ