Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ այն, որ Դոնալդ Թրամփը ընտրվել է ԱՄՆ նախագահ, և դա Միացյալ Նահանգների ժողովրդի ընտրությունն է, փաստ է, որի հետ պետք է հաշտվեն բոլորը:
Ըստ նրա՝ Թրամփի նման քաղաքական գործչի պարագայում դժվար է կանխատեսել, թե ինչ քաղաքականություն կորդեգրի նա:
«Որովհետև ինքն իր գործողություններում ապացուցել է, որ անկանխատեսելի առաջնորդ է. մեկ գիշերվա մեջ կարող է որոշում կայացնել և Իսրայելի մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը, կարող է Իրանի հետ միջուկային զենքի մասին համաձայնագիրը մեկ գիշերվա մեջ պատռել և դեն նետել, և այսպես շարունակ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կազդի նրա ընտրությունը Հայաստանի վրա, քաղաքագետն ասում է՝ եթե Թրամփը վարի այն մեկուսացված քաղաքականությունը, որը խոստացել է, ապա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու հավանականությունը շատ ավելի քիչ է, քան նախկինում:
«Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ աշխատելուց ՀՀ-ն պետք է էլ ավելի նախաձեռնող լինի, էլ ավելի վստահելի այդ ճանապարհին, ինչու ոչ, նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիրը լուծի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պետք է կարգավորի և վերաիմաստավորի, էլ չեմ խոսում ԵՄ-ին անդամակցության հարցը առաջնային պլան բերելու մասին»,- ընդգծում է նա:
Քաղաքագետի հետ ամբողջական հարցազրույցը՝ ստորև