Մենուա Հարությունյանը՝ ՀՅԴ հանրահավաքին

Նշենք, որ ՀՅԴ–ն Ազատության հրապարակում «Լրջացեք» լոզունգով հանրահավաք է անցկացնում։

«ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ` երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իշխանությունները շարունակում են ապրել, աշխատել, շնչել ու արտաշնչել անցյալով, քանի որ անցյալի մասին խոսելը հեշտ է և պատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը` դժվար և հանձնառու»,–ասաց նա։

Նրա խոսքով` եթե իշխանություններն այսպես են քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները։ Նա նշեց, որ «Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով։

ՀՅԴ-ական, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում անդրադարձավ նախարարությունների միավորմանը` հարցնելով, թե դրա արդյունքում արդյո՞ք մշակութային կյանքն աշխուժացավ, թե՞ գյուղացու կյանքը բարելավվեց ու կամ էլ Սփյուռքի հետ հարաբերություններն ամրապնդվեցին։

«Սկսե՞ց տնտեսական հեղափոխությունը, ինչպե՞ս է դա իրականացվում։ Այդ որ կենսական նշանակություն ունեցող ճյուղում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը զիջեց իր դիրքը։ Խնդրում եմ, բանանի անուն չտաք, քանի որ մեր ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել ու 5000 տարի էլ կարող է ապրել»,–ասաց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ