2012 թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
Հանդիսանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս[ Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական ակտիվություն գրեթե չի դրսևորել։
Նա հազվադեպ է հանդես գալիս ելույթներով և քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում են ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները։ Նա երբեմն հրավիրում է մամլո ասուլիսներ, որոնց ընթացքում պաշտպանում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը։
Շ.Պետրոսյանը համարվում է ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման[17]։