Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին:
Այս մասին հայտնել է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:
Հեռախոսազանգի ժամը, ըստ աղբյուրի, դեռ քննարկվում է, քանի որ Հարիսն աշխատում է իր ելույթի վրա:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը NBC-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի դեռևս գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես մտադիր է մոտակա ժամերին զանգահարել Թրամփին, նաև հրապարակային խոսել ընտրությունների արդյունքների մասին։ Այս զանգի ժամը և ելույթի բովանդակությունը նույնպես դեռ չեն հաստատվել։
Սպիտակ տանը պարզաբանել են, որ Բայդենը, ի տարբերություն 2020 թվականի ընտրություններից հետո Թրամփի դրսևորած վարքագծի, մտադիր է զանգահարել և շնորհավորել վերջինիս, նրան հրավիրել Սպիտակ տուն և մասնակցել հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությանը։