Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։
Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք, ինչպես նաև տեղափոխվել է այլ մետաղական ջարդոն։
Ազատված տարածքները մաքրվել են ու բարեկարգվել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: