«Անցյալը հետ չի գալու…». Պետրոս Ղազարյան

Եթե վերանանք ֆեյսբուքյան աղմուկից,հայհոյանքներից ու մեղադրանքներից ապա մեր հասարակությունը և բոլոր քաղաքական ուժերը ունեն կոնսեսուս։ Դատական համակարգի բարեփոխումները այլընտրանք չունեն։

Ինչ եմ ես հասկանում։Պետք է լինի բարեփոխման մոդել, երբ դատական համակարգը այլևս չի լինի ոչ մեկինը։ Ոչ հեղափոխական իշխանությանը ,ոչ նախկիններինը,ոչ էլ ապագայի իշխանությանը։Այս մոդելի համար պարտադիր է ներառական աշխատանքը։ Բոլոր կողմերի ունակ,մտահոգ ուժերը պետք է լայն դիալոգ սկսեն և մրցեն ոչ թե միմյանց ցավացնելու այլ բարեփոխման մոդելների ,այլընտրանքների շուրջ։ Մոդելը պետք է լինի վստահելի,կոնսեսուսային,միջազգային և տեղական էքսպերտային հանրության ջանքերով հարստացված։

Հայհոյողները,հարցը անհատականացնողները ,միայն սև տեսնողները,խառնակիչները որևէ ճամբարից գիտակից թե անգիտակից պետք է մերժվեն բոլոր կողմերից։ Եթե իհարկե մեր նպատակը անկախ և արդյունավետ դատական համակարգ ունենալն է։ Պետք է բացառել դատարանները ազդեցության տակ պահելու կամ ազդեցությունը վերցնելու քաղաքականությունը։ Այդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։

Եվս մի թեզ։Անցյալը հետ չի գալու։Բայց ինչ ենք մենք հասկանում սրա տակ։Իմ մոտեցումը ՝ այս թեզը չի վերաբերում ոչ մի մարդու և ուժի,անցյալը հետ չի գալու իր բարքերի և իրականության տեսքով այլևս երբեք։Այն չեն կարող հետ բերել անցյալի ուժերը և չի կարող վերարտադրել նոր իշխանությունը ։ Սա աքսիոմա ,որ պետք ա սերտեն բոլորը։ Հետևաբար հետ գալու և առաջ տանելու միակ բանաձևը ներառական մրցակցային պրոցես սկսելն է։ Այդպես են դառնում քաղաքական գործիչ ՝նախկինից ու ներկայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ