Թրամփի հայտարարությունը հրաշալի հիմք է մեր խաղաղության օրակարգի համար. Բադալյան

«ՀՀ-ն հարգում է բոլոր պետությունների կատարած ընտրությունը։ ՀՀ-ն նույն տեմպերով շարունակելու է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Թրամփը իր նախընտրական խոստումներից մեկում նշել է, որ իր նախագահ լինելու դեպքում պատերազմներին պետք է վերջ դրվի, որը չի հակասում մեր խաղաղության օրակարգին, և կարծում եմ, որ հրաշալի հիմք է խաղաղության օրակարգը առաջ տանելու համար»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին։

Բադալյանի խոսքով՝ ՔՊ-ում ինքնաքննադատական նիստեր անցկացնելը շատ կարևոր է. «Առանց քննադատության լճացում է տեղի ունենում, և ինքներս վեր ենք հանում մի շարք խնդիրներ, և դրանց լուծումների անհրաժեշտությունը հենց ունի Հայաստանը»։

Պատգամավորը կարծում է, որ արտախորհրդարանական որոշ ուժերի սկսած ստորագրահավաքը ցույց է տալիս, որ արտախորհրդարանական ընդդիմությունը սկսում է կայանալ. «Այս ընթացքում լուրջ մրցակցություն է սկսում ձևավորվել արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմության միջև»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ