Երկու ամիս ունենք ԱՄՆ-ի հետ լուրջ աշխատանք կատարելու․ Առնոլդ Բլեյան

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը։ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա Թրամփի նախագահությունը Հայաստանի և աշխարհի վրա, և թե ինչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։

Նա նշեց, որ իհարկե մենք հիմա շատ տուրբուլենտ իրավիճակում ենք գտնվում, և հասկանում է, որ տարատեսակ զգացմունքներ են տիրում, բայց այնուամենայնիվ պետք է փաստել, որ մենք արդեն մեկ անգամ ապրել ենք թրամփյան ժամանակաշրջանում, այսինքն՝ մենք նաև որպես պետություն, որպես հասարակություն, պետք է որ իմունիտետ էլ ձեռք բերած լինենք , հակաբացիլներ պետք է ունենանք Թրամփի հանդեպ, բայց այնուամենայնիվ մենք պետք է նաև հասկանանք, որ դեռ մինչև հունվարի 20-ը գործող վարչակազմը կշարունակի ունենալ լծակներ, այսինքն՝ նախագահ Թրամփը իր լիազորությունները կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։

«Հետևաբար մենք ունենք մոտ երկու ամիս շատ լուրջ աշխատանք տանելու Բայդենի վարչակազմի հետ։ Բայդենի վարչակազմի օրոք հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակը մեկ աստիճանով բարձրացավ և դարձավ ռազմավարական գործընկերային։ Հետևաբար ի՞նչ պետք է անել այդ գործընկերային համաձայնությունը, որ մենք ունենք. դրան պետք է բովանդակություն տանք։ Ես շատ կուզենամ, որ հնարավորություն լինի մինչև հունվարի 20-ը երկրի ղեկավարի այց կարողանանք կազմակերպել ԱՄՆ, որտեղ նա հնարավորություն կունենա հանդիպելու թե՛ Ջո Բայդենի, թե՛ Դոնալդ Թրամփի հետ։ Ընդ որում, Ջո Բայդենի հետ հանդիպել և մի նոր ռազմական ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրել»,- նշեց Առնոլդ Բլեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ