«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր, ԱՍՀ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի՝ Վրաստանի և ԱՄՆ ընտրություններից հետո Եվրաքվեն հետ կբաժանի հավաքած ստորագրությունները, գրառմանը:
«Էդ էլ հո «Ապրելու Երկիրը» ու իր ղեկավարը չեն, որ պուտինին համարեն ամենաուժեղ տղա ու հարցեր լուծող, հետո գնան Արցախ, էդ ամեն ինչով մարդկանց ուղեղները լցնեն ու փորձեն համոզել, հետո տեսեն, որ չի ստացվում ստիպված ռուսական անձնագիրը ճղեն, Արցախը հանձնեն, բայց բաքվի բանտում չմոռանան, որ պուտինը ամենաուժեղ տղեն էր:
Հ.Գ. Ճիշտ ժամանակն է, որ դու էլ Թաթարստան մտնելու ստորագրություն հավաքես, ու տեսնեմ քեզնից ու Մանեյիցդ բացի, ով կստորագրի»,- գրել է Անի Խաչատրյանը և սքրինշոթ հրապարակել: