Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ամուր պաշտպանելով ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ, երբ «գրանցվի» Սպիտակ տանը՝ ամուր պաշտպանելով ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակների իրագործման վրա: Մեր պայմաններն անփոփոխ են և քաջ հայտնի են Վաշինգտոնին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: