Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։
Այս մասին Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենն ընդունվել է այս տարվա սեպտեմբերին և այն անվանել է «պատմական քայլ»։
Էրդողանը բարձր է գնահատել ընդհանուր թյուրքական այբուբենի ընդունումը՝ որպես թուրքական պետությունների ապագայի համար համատեղ քայլի նշան. «Այսուհետ անդամ երկրները, հիմք ընդունելով այս այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենին։ Կարևոր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը հանդես գան նոր այբուբենի անցնելու նախաձեռնությամբ»։