ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ջերմ շնորհավորանքներս՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելուն՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-X-ի իր էջում գրել է նա։