Ըստ նախնական տեղեկությունների ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ կապված աշխարհում շարունակվող պատերազմների հետ։
Ընտրողների առջև ելույթի ժամանակ Թրամփը, իրեն նոր նախագահ հռչակելով, ասել է, որ պատրաստվում է վերջ տալ բոլոր պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։
«Իմ պաշտոնավարման ընթացքում այլևս պատերազմներ չեն լինի: Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմը: Իմ պաշտոնավարման 4 տարվա ընթացքում պատերազմ չի եղել: Գումարած, մենք հաղթեցինք ԴԱԻՇ-ին»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում ելույթի ժամանակ:
Բացի այդ, նա հայտարարել է, որ պատրաստվում է շրջել ԱՄՆ կուրսը «180 աստիճանով»։ Նա նաև հայտարարել ՝ հարկերի կրճատման և նավթի արդյունահանման ավելացման մասին՝ խոստանալով, որ ԱՄՆ-ը դրանից ավելի շատ կունենա, քան Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Ավելի վաղ Reuters գործակալությունը ևս հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր: