ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք:
Սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը, ապրանքներ վաճառելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ, ինչպես նաև դուրս չի գրել համապատասխան հարկային հաշիվներ՝ այս կերպ խուսափելով խոշոր չափերի հարկեր վճարելուց։
Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի, պետությանը պատճառվել է շուրջ 165 մլն դրամի վնաս։